Ընդհանուր դրույթներ և Պայմաններ

Վերջին թարմացում: 18 Դեկտեմբեր 2024

 

Սույն պայմանները (այսուհետ՝ պայմանները) կնքված է համարվում Ձեր (այսուհետ նաև՝ Հաճախորդ) (անձ, ով մուտք է գործել և (կամ) օգտագործում է սույն՝ «www.110places.am» կայքը (այսուհետ՝ Կայք)) և «Սարգիս Մաթևոսյան Արտակի» Ա/Ձ -ի (ով հանդիսանում է www.110places.am կայքի սեփականատերը) միջև:

www.110places.am -ը պատկանում է «Սարգիս Մաթևոսյան Արտակի» Ա/Ձ -ին, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, 
 գրանցման համար՝ 48719056, 
 ՀՎՀՀ՝ 28068597:

Խնդրում ենք մինչև www.110places.am կայքում և «110 Places»  բջջային հավելվածում (այսուհետև՝ «Կայք» և «Բջջային հավելված») գրանցվելը և դրանից օգտվելն ուշադրությամբ կարդալ սույն պայմանները:

 

Կայքի վերաբերյալ ստորև ներկայացված կարգավորումները նույնաբար կիրառելի են նաև Բջջային հավելվածների նկատմամբ:

 

 

* Հավելվածում գրանցվելու կամ Արշավի մասնակցությունը ձևակերպելու համար Դուք պետք է լինեք 13 տարեկանից բարձր:

Կայքից մասնակի կամ ամբողջական տեղեկատվություն (նյութ, նկար, տեսահոլովակ և այլն) առցանց և այլ տիրույթում օգտագործելիս հղումը մեր կայքին պարտադիր է:

 

Դուք կարող եք օգտվել կայքից օրվա ցանկացած ժամի, սակայն հարցերի և ծագած խնդիրներին մենք կանդրադառնանք ամեն օր Երևանի ժամանակով՝ 11:00 - 20:00 ընկած ժամանակահատվածում՝ Armenia Time (AMT), UTC +4:

 

Ձեր կողմից սույն Կայք մուտք գործելը և (կամ) Կայքից որևէ ձևով օգտվելը կարգավորվում է սույն պայմաններով և Դուք, մուտք գործելով Կայք և (կամ) որևէ կերպ օգտվելով Կայքից, Ձեր համաձայնությունն եք տալիս սույն պայմաններոի բոլոր դրույթներին:

Հաստատելով սույն պայմանները՝ Դուք Կայքի իրավատեր «Սարգիս Մաթևոսյան Արտակի» Ա/Ձ-ին (այսուհետև՝ «Կայքի իրավատեր») հետ մտնում եք պայմանագրային հարաբերությունների մեջ և ձեռք եք բերում համապատասխան իրավունքներ և պարտավորություններ:

Հաստատելով սույն պայմանները՝ Դուք սկսելու եք Կայքի իրավատիրոջ հետ համագործակցել որպես Օգտատեր:

 

 

1. Գրանցում և անձնական հաշիվ

1.1. Կայքից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել համակարգում, որի ժամանակ Օգտատերը պարտավոր է տրամադրել պահանջվող տեղեկատվությունը: 

1.2. Գրանցումից հետո Օգտատիրոջը տրամադրվում է անձնական հաշիվ՝ գաղտնաբառի ընտրությամբ: 

1.3. Գրանցվելով՝ Օգտատերը հավաստում է, որ իր կողմից ներկայացված տվյալները ճիշտ են և ունի Պայմանագիր կնքելու ազատ կամք: 

1.4. Կայքի իրավատերն իրավունք ունի ճշտելու Օգտատիրոջ տրամադրած տեղեկատվության իսկությունը և խախտումներ հայտնաբերելու դեպքում հրաժարվել համագործակցությունից: 

1.5. Կայքի իրավատերը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից սխալ կամ կեղծ տվյալների ներկայացման համար:

 1.6. Մեր հավելվածն առաջարկում է Google Sign-In և Apple Sign-In նույնականացման միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս հեշտ և անվտանգ մուտք գործել ձեր անձնական հաշիվ: Օգտագործելով այս հնարավորությունները՝ Օգտատերը պարտավորվում է հետևել Google-ի կամ Apple-ի քաղաքականություններին և պայմաններին: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ համապատասխանաբար Google-ի կամ Apple-ի Օգտագործման պայմաններին:

Google Terms of Service: https://policies.google.com/terms

Apple Terms of Service: https://www.apple.com/legal/internet-services/terms/site.html

 

2. Պայմանագրի ժամկետը և լուծում 

2.1. Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով: 

2.2. Օգտատերն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու Պայմանագիրը՝ դադարեցնելով Կայքի օգտագործումը: 

2.3. Կայքի իրավատերն իրավունք ունի լուծելու Պայմանագիրը, եթե Օգտատերը խախտում է պայմանների դրույթները կամ ներկայացնում է սխալ  սխալ և/կամ կեղծ տվյալներ, տեղեկություններ:

2.4.Կայքի իրավատերն իրավունք ունի լուծելու Պայմանագիրը, եթե Կայքի իրավատիրոջ կարծիքով Կայքն օգտագործվում է վերջինիս օգտագործմանը չհամապատասխանող նպատակներով:

2.5. Կայքի իրավատերն իրավունք ունի լուծելու Պայմանագիրը, եթե Մտավոր սեփականության և/կամ հեղինակային իրավունքի օբյեկտների նկատմամբ Կայքի իրավատիրոջ իրավունքների խախտում արձանագրելու դեպքում: Ներկայացված դեպքերում Կայքի իրավատերը չունի Պայմանագիրը լուծելու համար Օգտատիրոջը նախապես տեղեկացնելու որևէ պարտավորություն: Պայմանագիրը լուծելուց հետո Օգտատերը տեղեկացվում է էլեկտրոնային ծանուցմամբ: Այս դեպքում Օգտատերը պարտավոր է փոխհատուցել Կայքի իրավատիրոջ կրած հիմնավորված վնասները:

 

3. Հեղինակային իրավունքներ 

3.1. Կայքի նկատմամբ հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Կայքի իրավատիրոջը:

 

4. Կայքից օգտվելու կարգը 

4.1. Օգտատերը կարող է օգտվել Windows և Mac համակարգերով, ինչպես նաև Android և iOS բջջային սարքերով: 

4.2.  Օգտատերը Կայքի աշխատանքի բարելավման նպատակով (ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ նկատում է, որ Կայքը պատշաճ չի աշխատում վնասակար ծրագրերի կամ ծրագրային խնդիրների պատճառով) իրավունք ունի տեղյակ պահել այդ մասին՝ համապատասխան գրառում (feedback) թողնելով դրա համար նախատեսված հատուկ տեղում:

4.3. Оգտվելով Կայքից՝ Օգտատերը տալիս է իր հավաստումն առ այն, որ՝

4.3.1. Կայքից կօգտվի բացառապես անձնական օգտագործման նպատակով,

4.3.2. երրորդ անձանց չի թողնի օգտագործել իր հաշիվը, ինչպես նաև իր հաշիվը չի փոխանցի կամ որևէ կերպ հատկացնի ֆիզիկական և իրավաբանական այլ անձանց,

4.3.3. չի օգտագործի Կայքն անօրինական նպատակներով, այդ թվում՝ անօրինական նյութեր ուղարկելու և պահելու, ինչպես նաև խաբեության նպատակով,

4.3.4. չի օգտագործի Կայքն այլ անձանց անհանգստություն պատճառելու նպատակով,

4.3.5. չի խախտի ցանցի բնականոն աշխատանքը,

4.3.6. չի փորձի որևէ կերպ վնասել Կայքը,

4.3.7. կպահպանի իրեն տրամադրված նույնականացնող տվյալների գաղտնիությունը,

4.3.8. համաձայնելով սույն դրույթների և պայմանների հետ՝ գիտակցում է, որ Կայքում ներկայացված ապրանքային նշանները Կայքի իրավատիրոջ սեփականությունն են, պետք է զերծ մնա դրանց անօրինական տարածումից և/կամ ցանկացած եղանակով օգտագործելուց, բացառությամբ սոցիալական կայքերում և համացանցում ապրանքային նշանի ճանաչելիությունը մեծացնելու նպատակով:

 

5. Օգտատերերի հաշիվների կասեցում և չեղարկում

5.1. Օգտատերերը կարող են կամավոր չեղարկել իրենց գրանցումը՝ մուտք գործելով իրենց անձնական էջ: 

5.2. Կամավոր չեղարկումը հնարավոր չէ, եթե առկա է ընթացիկ և ակտիվ կազմակերպված արշավ կամ պահվող տվյալներ, որոնք կապված են ընթացիկ գործունեության հետ: 

5.3. Կայքի իրավատերն իրավունք ունի կասեցնել կամ չեղարկել Օգտատիրոջ հաշիվը, եթե բացահայտի, որ չեն պահպանվել գրանցման հիմնական պահանջները, կամ եթե առկա են խարդախության, անօրինական գործունեության կամ սույն պայմաններին հակասող օգտագործման ողջամիտ կասկածներ:

 

6. Ծառայությունների վճարումներ 

6.1. Վճարումներ կարող են կատարվել առցանց՝ օգտագործելով վճարման համակարգերը: 

6.2. Առցանց վճարումը ենթակա է ամբողջությամբ կամ մասնակի վերադարձման, եթե Կայքի իրավատերը չի կարողացել ամբողջովին կամ մասնակի Իրականացնել ծառայությունը։

6.3. Վճարումների հետ կապված խնդիրների դեպքում Օգտատերը կարող է դիմել Կայքի իրավատիրոջը՝ նամակ ուղարկելով Կայքի միջոցով:

 

7. Բողոքներ և պատասխանատվություն 

7.1. Կայքի իրավատերը պատասխանատվություն է կրում Կայքում ներկայացված ծառայությունների որակի համար: 

7.2. Կայքի իրավատերը պատասխանատվություն է կրում իր կողմից մատուցվող արշավների կազմակերպման և անցկացման որակի համար։

7.3. Եթե Օգտատիրոջը տրամադրված ծառայությունը չի համապատասխանել պայմանավորվածության մեջ նշված որակական չափանիշներին, ապա նա իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել բողոք։ Այս դեպքում, կախված հանգամանքներից, Կայքի իրավատերը կարող է․

Արշավի ծառայությունը կրկին մատուցել առանց լրացուցիչ վճարի,

Կամ վերադարձնել Օգտատիրոջ վճարած գումարը՝ ամբողջությամբ կամ մասամբ, հաշվի առնելով բողոքի հիմքերը։

7.4. Կայքի իրավատերը պատասխանատվություն չի կրում Կայքի օտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար: Սա չի բացառում Կայքի իրավատերիրոջ պատասխանատվությունն իր մատուցած ծառայությունից օգտվելիս Ձեր կրած հնարավոր վնասների համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

8. Ֆորս-մաժոր 

8.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու Պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

9. Այլ դրույթներ 

9.1. Կայքի իրավատերն իրեն իրավունք է վերապահում փոփոխություններ և լրացումներ կատարելու սույն դրույթներում և պայմաններում, որի վերաբերյալ կտեղեկացնի Կայքի միջոցով (ծանուցումների բաժնում), Կամ ուղարկել տեղեկացնող էլեկտրոնային նամակ (եթե Օգտատերերը տրամադրել են իր էլ. փոստի հասցեն):

9.2. Կողմերի միջև ծագող վեճերի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, իսկ վեճերը ենթակա են լուծման արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

 

 

Անձնական տվյալների գրանցումը

 

Հաճախորդի Անձնական տվյալներն օգտագործվում են միայն համաձայն սույն պայմանների: Կայքի իրավատերը Հաճախորդի Անձնական տվյալներ չի վաճառում, չի տրամադրում երրորդ անձի և չի հրապարակում դրանք առևտրային կամ որևէ այլ նպատակով՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Բացառությամբ Կարգով նշված դեպքերի՝ մենք չենք տրամադրում Ձեր որևէ Անձնական տվյալ երրորդ կողմին առանց Ձեր հատուկ համաձայնության։

Կայքի իրավատերը չունի մուտք դեպի Ձեր վճարային քարտերին կամ բանկային այլ տվյալներին և հետևաբար Կայքի իրավատերը որևէ կերպ չի կարող գրանցել, հավաքագրել այդ տվյալները և որևէ կերպ չի կարող պատասխանատվություն կրել այդ տվյալների որևէ օգտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար (ներառյալ՝ առանց սահմանափակման, երրորդ անձանց կողմից այդ տվյալներին որևէ կերպ մուտք ստանալու և որևէ գործողություն կատարելու դեպքերի):

 

Կապ Մեզ Հետ

 

Ցանկացած հարցի կամ բողոքի դեպքում կարող եք դիմել մեզ՝

 

Էլ. հասցեով՝ 110places@gmail.com

Հեռախոսահամար` +374 41 200 110
 Էլ. կայք՝  
 www.110places.am