Վերջին թարմացում: 18 Դեկտեմբեր 2024
Օգտատերը կարող է հրաժարվել արշավային միջոցառումից և պահանջել գումարի վերադարձ, եթե հրաժարումը կատարվում է միջոցառման օրվանից առնվազն 3 օր առաջ: Այդ դեպքում, Օգտատիրոջը կվերադարձվի իր կողմից վճարված ամբողջ գումարը:
Եթե հրաժարումը կատարվում է միջոցառման օրվանից պակաս քան 3 օր առաջ, գումարի վերադարձ չի կատարվում՝ անկախ պատճառներից:
Եթե արշավի ժամանակ եղանակային պայմանների, բնական աղետների, ցանկացած արտակարգ իրավիճակի(գազաններից սպասվող վտանգ, քարաթափում և այլն ) դեպքում, ինչպես նաև խմբի անդամներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով խմբի առաջընթացը կարող է վտանգավոր լինել, խմբի ղեկավարին իրավունք է վերապահվում դադարեցնել խմբի առաջընթացը և հետ վերադարձնել խումբը: Այդ պարագայում ևս չի կատարվում գումարի վերադարձ:
Եթե արշավականը/արշավի մասնակիցը չի կատարում խմբի ղեկավարի պահանջները կամ խախտում է վերը նշված «Արշավի ընթացքում պահելաձևի կանոնները», ղեկավարն այլևս պատասխանատվություն չի կրում տվյալ արշավականի կյանքի և առողջության համար: Ավելին, այս դեպքում ղեկավարն իրավունք ունի բացառել արշավի ընթացքում պահելաձևի կանոնները խախտած արշավի մասնակցին՝ առանց գումարի վերադարձի:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հրաժարվելու համար Օգտատերը պարտավոր է կապ հաստատել 110 Places կազմակերպության ներկայացուցչի հետ և ներկայացնել համապատասխան տեղեկությունները, ներառյալ իր ամրագրման տվյալները:
Ավելին պարզելու կամ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեր սոցիալական ցանցերի միջոցով, պաշտոնական էլ. փոստով կամ զանգահարել մեր գրասենյակ:
Միջոցառման մասնակցության վճարումը իրականացվում է միայն առցանց եղանակով:
Օգտատերը կարող է վճարում կատարել հետևյալ տարբերակներով.
Միջոցառման արժեքը նշված է կայքում կամ հավելվածում և ներառում է բոլոր հարկերը: Վճարումն ամբողջությամբ պետք է իրականացվի միջոցառմանը մասնակցելու համար: Վճարման ընթացքում լրացուցիչ վճարումներ չեն պահանջվում, բացառությամբ՝ եթե Օգտատերը պատվիրում է հավելյալ ծառայություններ, որոնց մասին նախապես տեղեկացնում է:
Հավելվածով վճարման հաստատում
Վճարումից հետո Օգտատերը ստանում է իր հաստատումը պատվերներ բաժնում համապատասխան միջոցառման կարգավիճակի փոփոխման տեսքով:
Վճարման հետ կապված հարցեր
Եթե վճարման գործընթացում խնդիրներ առաջանան կամ անհրաժեշտ լինի հավելյալ պարզաբանում, խնդրում ենք կապ հաստատել 110 Places թիմի հետ:
Կապ Մեզ Հետ
Եթե դուք ունեք հարցեր այս Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝
Էլ. հասցեով՝ 110places@gmail.com
Հեռախոսահամար` +374 41 200 110
Էլ. կայք՝ www.110places.am