Հրահանգավորման կանոններ

Վերջին թարմացում: 18 Դեկտեմբեր 2024

 

Հարգելի արշավի մասնակից,

 

Նախքան մեր խմբին միանալը, խնդրում ենք ծանոթանալ արշավի ընթացքում պահելաձևի կանոններին:

 

Յուրաքանչյուր արշավից առաջ, կախված բարդությունից, արշավի տեսակից (օրինակ՝ լեռնագնացություն), եղանակային պայմաններից և այլն, Ձեզ կտրվի տեղեկատվություն, թե ինչ է անհրաժեշտ ձեզ հետ վերցնել և ինչպես ֆիզիկապես պատրաստվել արշավին:

 

Եթե արշավի մասնակիցն այս տեսակի գործունեության համար բժշկական հակացուցումներ ունի, ապա արշավին մասնակցելու որոշումը հենց ինքն է կայացնում: Եթե Ձեզ հակացուցված են լեռնագնացությունները, երկար քայլելը, բայց Դուք այնուամենայնիվ որոշել եք մասնակցել տվյալ արշավին, ապա խմբի ղեկավարը պատասխանատվություն չի կրում ձեր առողջության հնարավոր վատթարացման համար:

 

Արշավի ընթացքում պահելաձևի կանոններ

 

  1. Խստորեն հետևեք ղեկավարի հրահանգներին: Անկանխատեսելի կամ էքստրեմալ իրավիճակների դեպքում տեղեկացրեք ղեկավարին և կատարեք նրա բոլոր պահանջները:

 

  1. Արշավի ընթացքում ինքնազգացողության վատթարացման (մրսածություն, միջատների խայթոց և այլն) դեպքում անհապաղ տեղեկացրեք խմբի ղեկավարին:

 

  1. Երթուղով շարժվելիս արշավի մասնակիցը չպետք է շեղվի երթուղուց, ինչպես նաև չանցնի խմբից առաջ կամ հետ մնա խմբից:

 

  1. Դադարների ժամանակ մի առանձնացեք խմբից: Եթե հանգստանալու կարիք ունեք՝ տեղեկացրեք խմբի ղեկավարին:

 

  1. Երթուղու ժամանակ առաջացած ցանկացած խնդրի դեպքում, եթե այն կարող է վնասել ձեր առողջությունը, անհապաղ տեղեկացրեք խմբի ղեկավարին:

 

  1. Ցանկացած դեպքի կամ պահանջի դեպքում անհապաղ տեղեկացրեք ղեկավարին:

 

  1. Խորհուրդ չի տրվում փորձել անծանոթ հատապտուղներ, սնկեր և այլն, քանի որ դրանք կարող են թունավոր լինել:

 

  1. Ալկոհոլային խմիչքների օգտագործումը ամբողջ երթուղու ընթացքում թույլատրվում է միայն խմբի ղեկավարի համաձայնությամբ:

 

  1. Հետևեք հրդեհային անվտանգության կանոններին: Առանց խմբի ղեկավարին զգուշացնելու կրակ մի վառեք:

 

  1. Երթուղով անցնելիս մի աղտոտեք երթուղին: Աղբահանությունը գովելի է:

 

  1. Նախքան ջրավազաններում՝ գետերում, լճերում, ջրամբարներում, ջրվեժներում լողալը, տեղեկացրեք արշավի ղեկավարին ձեր մտադրության մասին:

 

  1. Արշավի յուրաքանչյուր մասնակից պետք է ունենա այս արշավի համար անհրաժեշտ անձնական հանդերձանք: Եթե դուք այնուամենայնիվ մոռացել եք ինչ-որ բան վերցնել, ապա պետք է տեղեկացնեք արշավի ղեկավարին արշավի մեկնարկից առաջ:

 

  1. Պահպանեք կարգապահություն խմբի ներսում, ցուցաբերեք փոխադարձ օգնություն արշավի մյուս մասնակիցների հանդեպ:

 

Նշում.

 

Եթե արշավի ժամանակ եղանակային պայմանների, ինչպես նաև խմբի անդամներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով խմբի առաջընթացը կարող է վտանգավոր լինել, խմբի ղեկավարին իրավունք է վերապահվում դադարեցնել խմբի առաջընթացը և հետ վերադարձնել խումբը:

 

Եթե արշավականը/արշավի մասնակիցը չի կատարում խմբի ղեկավարի պահանջները կամ խախտում է վերը նշված «Արշավի ընթացքում պահելաձևի կանոնները», ղեկավարն այլևս պատասխանատվություն չի կրում տվյալ արշավականի կյանքի և առողջության համար: Ավելին, այս դեպքում ղեկավարն իրավունք ունի բացառել արշավի ընթացքում պահելաձևի կանոնները խախտած արշավի մասնակցին՝ առանց գումարի վերադարձի:

 

Եթե արշավը պահանջում է լեռնագնացության կամ այլնի փորձ, և խմբի ղեկավարը նախօրոք տեղեկացնում է այդ մասին արշավին մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր անձանց, ապա լեռնագնացության և արշավների մասնակցելու փորձի, ինչպես նաև բժշկական հակացուցումների մասին տեղեկատվությունը թաքցնելու դեպքում, նման անձը ինքն է պատասխանատու բոլոր հնարավոր բացասական հետևանքների համար:

 

 

 

 

Կապ Մեզ Հետ

 

Ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել մեզ՝

 

Էլ. հասցեով՝ 110places@gmail.com

Հեռախոսահամար` +374 96 727447
 Էլ. կայք՝  
 www.110places.am