Մեր մասին — 110 Places
110 Places Hiking Club արշավական ակումբը ստեղծվել է 2017թ.-ին: Ի սկզբանե ակումբի նպատակն է եղել բացահայտել Հայաստանի բնության գողտրիկ անկյունները՝ լեռները, անտառներն ու պատմամշակույթային վայրերը: Մենք զբաղվում ենք լեռնագնացությամբ, ժայռամագլցմամբ, քայլարշավներով և փորձում ենք ավելի ամրապնդել մարդ և բնություն կապը: Այս տարիների ընթացքում կատարվել են 100-ավոր վերելքներ (Արագած,Խուստուփ,Աժդահակ և այլն), ինչպես նաև բազմաթիվ քայլարշավներ: Սիրով սպասում ենք Ձեզ մեր արշավներին: