Գաղտնիության Քաղաքականություն

Վերջին թարմացում: 18 Դեկտեմբեր 2024

 

Ընդհանուր տեղեկատվություն

 

 

Սույն պայմանները (այսուհետ՝ պայմանները) կնքված է համարվում Ձեր (այսուհետ նաև՝ Հաճախորդ) (անձ, ով մուտք է գործել և (կամ) օգտագործում է սույն՝ «www.110places.am» կայքը (այսուհետ՝ Կայք)) և «Սարգիս Մաթևոսյան Արտակի» Ա/Ձ -ի (ով հանդիսանում է www.110places.am կայքի սեփականատերը) միջև:

www.110places.am -ը պատկանում է «Սարգիս Մաթևոսյան Արտակի» Ա/Ձ -ին, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, 
 գրանցման համար՝ 48719056, 
 ՀՎՀՀ՝ 28068597:

Կայքում օգտագործված բոլոր «մենք», «մեզ», «մեր», դերանունները վերաբերում են www.110places.am -ին։

 

Այցելելով մեր կայք, Դուք ինքնաբերաբար հարաբերություններ եք հաստատում մեզ հետ և համաձայնվում եք ստորև թվարկված դրույթներին և պայմաններին: Այդ դրույթները վերաբերում են կայքի յուրաքանչյուր այցելուի՝ այդ թվում, օգտատիրոջ, պարզապես հետևորդներին, գնորդներին, մեզ հետ արշավողներին:

Խնդրում ենք մանրամասն ընթերցել սույն դրույթները և պայմանները՝ նախքան կայքում (կամ բջջային հավելվածում) առաջ շարժվելը կամ կայքից (կամ բջջային հավելվածից) օգտվելը: Մուտք գործելով կամ օգտվելով մեր կայքից (կամ բջջային հավելվածից), Դուք միանշանակորեն հաստատում ենք Ձեր համաձայնությունը՝ այդ դրույթներին և պայմաններին:

Ցանկացած նոր տարր կամ գործիք, որը կավելացվի կայքում, կդառնա սույն դրույթների և պայմանների մաս: Դուք կարող եք ցանկացած պահի այս էջում գտնել «Դրույթներ և Պայմաններ»-ի ընթացիկ տարբերակը: Մենք իրավասու ենք ցանկացած ժամանակ և առանց ծանուցման թարմացնել և փոփոխել «Դրույթներ և Պայմաններ» բաժնում ներառված ցանկացած կետ՝ կախված կայքում տեղի ունեցած փոփոխություններից: Էջի փոփոխությունները պարբերաբար ստուգելը գտնվում է Ձեր պատասխանատվության ներքո: Կայքից օգտվել շարունակելը կնշանակի այդ փոփոխություններին համաձայնումը:

 

Կայքի վերաբերյալ ստորև ներկայացված կարգավորումները նույնաբար կիրառելի են նաև 110 Places -ի  բջջային հավելվածի նկատմամբ։

 

 

Մտավոր սեփականության իրավունքները

 

Դուք ընդունում եք և համաձայն եք, որ կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ հաճախորդի մեկնաբանությունների, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են կայքի սեփականատիրոջը կամ դրանց օգտագործումը թույլատրված է վերջինիս, և դրանք ենթակա են պաշտպանության որպես մտավոր սեփականության իրավունք՝ այդ թվում, հեղինակային իրավունքով, միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:

 

Կայքի Նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել այլ կերպ՝ այդ թվում, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, լիցենզավորվել կամ այլ կերպ օգտագործվել որևէ այլ նպատակով առանց՝ այդ Նյութերի սեփականատերերի և/կամ իրավատերերի նախնական գրավոր համաձայնության:

 

Համապատասխան սեփականատերերը/արտոնագրողները սույնով Ձեզ տրամադրում են ոչ բացառիկ, չփոխանցվող լիցենզիա՝ ներբեռնելու, տեղադրելու և օգտագործելու այս Հավելվածը Ձեր սմարթֆոնի, համակարգչի կամ այլ էլեկտրոնային կամ շարժական սարքի վրա («Սարք») Ձեր անձնական, ոչ առևտրային օգտագործման համար՝ սույն Պայմանների ներքո։

Այս թույլտվությունը տրամադրվում է պայմանով, որ անհրաժեշտ է․ ա) ձեռնպահ մնալ այս Հավելվածում ցուցադրվող բովանդակությունը փոփոխելուց, բ) պահպանել հեղինակային իրավունքի, ապրանքանշանի և այլ իրավական սեփականության անձեռնմխելիությունը, գ) ծանոթանալ և պահպանել այս Հավելվածը կամ դրա բովանդակությունը կարգավորող կանոնները, պայմանները և ծանուցումները։ Բացառությամբ նախորդ պարբերությունում նշված սահմանափակ թույլտվության, համապատասխան սեփականատերերը/արտոնագրողները Ձեզ չեն տրամադրում որևէ ապրանքային նշանի, հեղինակային իրավունքի կամ սեփականության կամ մտավոր սեփականության որևէ հստակ կամ ենթադրյալ արտոնագիր, իրավունք կամ լիցենզիա։ Այս Հավելվածում ապրանքային նշանների կամ Հավելվածի ցանկացած այլ բովանդակության օգտագործումը խստիվ արգելվում է, բացառությամբ սույն Պայմաններում նշված դեպքերի։ Դուք սույնով ծանուցվում եք, որ համապատասխան սեփականատերերը/արտոնագրողները խստորեն պաշտպանելու են իրենց մտավոր սեփականության իրավունքները օրենքի ամբողջ ուժով, ներառյալ՝ անհրաժեշտության դեպքում՝ քրեական հետապնդման միջոցով։
  

Այս Հավելվածի օգտագործումը

 Ձեզ արգելված է փոխանցել կամ տրամադրել որևէ տեղեկատվություն, որը․ ա) խախտում է երրորդ կողմի մտավոր սեփականության, հրապարակայնության կամ գաղտնիության իրավունքը, բ) հակասում է ցանկացած կիրառելի օրենքի կամ կանոնակարգի, գ) ներառում է զրպարտող, անպարկեշտ, կեղծ, սպառնացող, ոչ պատշաճ կամ ոչ պրոֆեսիոնալ տարրեր, դ) պարունակում է վիրուսներ, «տրոյական ձիեր», «ճիճուներ», «ժամային ռումբեր» կամ համակարգչային ծրագրավորման այլ ծրագրեր, որոնք նախատեսված են ցանկացած համակարգի, տվյալների կամ անձնական տեղեկատվության վնասման, վնասակար միջամտության, գաղտնալսման կամ օտարելու համար, ե) այլ կերպ հակաօրինական կամ հանցավոր է։ Վերոնշյալի սահմաններում օգտատերերը պահպանում են իրենց հայեցողությունը որոշելու փոխանցվող տեղեկատվությունը և տրամադրվող բովանդակությունը։ Մենք սովորաբար խմբագրական դատողություններ չենք անում Ձեր տրամադրած որևէ տեղեկատվության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, մենք իրավունք ունենք ձեռնարկելու ցանկացած միջոց, որը համարում ենք անհրաժեշտ կամ տեղին՝ մեղմելու Ձեր հաղորդումից կամ տրամադրած տեղեկատվությունից բխող պատասխանատվությունը սահմանափակելու կամ մեզ ծառայություններ մատուցողների (ներառյալ՝ ինտերնետ հասանելիության մատակարարների) հետ հարաբերությունները պահպանելու համար։ Մենք համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ, որոնք պահանջում են կամ մեզ ուղղորդում են բացահայտելու նման տեղակատվություն կամ բովանդակություն տեղադրող անձի ինքնությունը։
  

Երրորդ կողմ շահառու - Apple

 Apple-ը և նրա դուստր ընկերությունները սույն Օգտատիրոջ համաձայնագրի շահառուներ են։ Սույն Օգտատիրոջ համաձայնագրում նշված կանոններն ու պայմաններն ընդունելուց հետո Apple-ն իրավասու է կիրառել այս համաձայնագիրը Ձեր դեմ՝ որպես երրորդ կողմ - շահառու։ Apple-ը և նրա դուստր ընկերությունները պարտավորություն չեն կրում սույն Հավելվածի հետ սպասարկման կամ աջակցության ծառայություններ մատուցելու համար։
 
 Երրորդ կողմի ծառայություններ

 Այս Հավելվածի օգտագործումը ենթադրում է ապարատային, ծրագրային ապահովում, ծառայությունների և հավելվածների ներգրավում, որոնք չեն մշակվել և չեն վերահսկվում մեր կողմից։ Դրանք ներառում են Ձեր բջջային սարքը, Ձեր ծառայության մատակարարի կողմից տրամադրվող բջջային կապը, Ձեր սարքի օպերացիոն համակարգը, դիտարկիչը, էլեկտրոնային փոստի և sms ծրագրերը, հավաքիչը և այլ հավելվածները։ Մենք չենք կարող երաշխավորել երրորդ կողմի կողմից մշակված սարքերի, ծրագրերի, ծառայությունների և հավելվածների անխափան աշխատանքն այս Հավելվածի հետ։ Հետևաբար, մենք հստակորեն նշում ենք, որ չենք կրում որևէ պատասխանատվություն առաջացած նման երրորդ կողմի ապարատային, ծրագրային ապահովման, ծառայությունների և հավելվածների հետ ներգրավվածությունից և փոխազդեցությունից։

 

 

Վճարներ և այլ ծախսեր

 

Այս հավելվածն օգտագործում է տվյալների ցանց, որը կառավարվում է Ձեր անլար ծառայության մատակարարի կողմից՝ Ձեր սարքից տվյալները մեր սերվերներին և զանգերի կենտրոններին փոխանցելու, ինչպես նաև տեղեկատվությունը Ձեզ հետ ուղարկելու համար։ Կախված Ձեր տարիֆային պլանից՝ Դուք կարող եք գանձվել Ձեր անլար ծառայության մատակարարից՝ իրենց ցանցից և/կամ հատուկ ծառայություններից օգտվելու համար, ինչպիսիք են՝ հեռախոսազանգեր կատարելը, տեքստային հաղորդագրություններ և/կամ էլեկտրոնային նամակներ ուղարկելը կամ ստանալը, կամ այլ ծառայությունները։ Դուք կրում եք ամբողջական պատասխանատվություն ցանկացած նման ծախսերի համար, որոնք առաջացել են այս Հավելվածի օգտագործման արդյունքում։

 

Երրորդ կողմի ծառայություններ մատուցողներ և գովազդատուներ

 

Մեզ իրավունք է վերապահվում մեր հայեցողությամբ Հավելվածում ցուցադրել մեր գործընկերների և այլ երրորդ կողմերի ապրանքներ, ծառայություններ, գովազդներ և այլ առաջարկներ։ Ձեզ ներկայացված ցանկացած նման առաջարկ ուղղակիորեն առաջարկվում և տրամադրվում է համապատասխան երրորդ կողմ - ծառայություններ մատուցողի կամ գովազդատուի կողմից, եթե այլ բան հստակորեն նշված չէ։ Գնելով այդ ապրանքներից կամ ծառայություններից որևէ մեկը՝ Դուք գիտակցում եք, որ պայմանագրային հարաբերությունների մեջ եք մտնում համապատասխան գործընկերոջ, երրորդ կողմ - ծառայություններ մատուցողի կամ գովազդատուի հետ։ Ցանկացած փոխազդեցություն կամ գործարք, որը Դուք կատարում եք երրորդ կողմ - ծառայություններ մատուցողի կամ գովազդատուի հետ, որոնք առաջացել են Հավելվածի միջոցով, ներառյալ ապրանքների կամ ծառայությունների վճարումն ու առաքումը, ինչպես նաև դրանց հետ կապված կանոնները, պայմանները, երաշխիքները կամ հայտարարությունները կատարվում են բացառապես Ձեր և այդպիսի ծառայություններ մատուցողի կամ գովազդատուի միջև։ Մենք չենք կրում որևէ պատասխանատվություն երրորդ կողմ - ծառայություններ մատուցողի կամ գովազդատուի գործողությունների կամ պարտականությունների չկատարման, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած ցանկացած բնույթի կորստի կամ վնասի համար։

 

 

Վեճերի լուծման կարգը

 

Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանող կողմի գտնվելու վայրի դատարաններում։

 

 

Կայքի գաղտնիության քաղաքականություն

 

Գաղտնության քաղաքականություն բաժինը ներառում է Ձեր անձնական տվյալների հավաքագրումը, օգտագործումը և հասանելիությունը՝ կայքից օգտվելիս և (կամ բջջային հավելվածից) գնում կատարելիս:

 

Այցելելով մեր կայք դուք համաձայնություն եք տալիս Ձեր անձնական և այլ տվյալների հավաքագրմանը ու օգտագործմանը ստորև նշված նպատակներով ու պայմաններով: Այդպիսի անձնական տվյալները տրամադրվում են Ձեր կողմից կամավոր՝ այդ թվում, դրանք կայքից օգտվելու արդյունքում ինքնաբերաբար հասանաելի դառնալու դեպքում:

 

Կայքի հոսթինգ իրականացնող կազմակերպությունները և այլ անձինք, որոնք աջակցում են www.110places.am - ի Կայքի շահագործման, գործունեության իրականացման և սպասարկման հարցում, երրորդ անձ չեն հանդիսանում պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը:

 

 

Հղումներ և արտաքին կայքեր

Այս Հավելվածը ներառում է այլ կայքերից և դեպի այլ կայքեր հղումներ։ Մենք չենք հավաստագրում առկա տեղեկատվությունը այլ կայքերում, որոնք Դուք մուտք եք գործում մեր կայքից կամ այս Հավելվածի միջոցով։ Մենք պատասխանատվություն չենք կրում այդ կայքերի գաղտնիության քաղաքականության կամ բովանդակության համար և մենք հստակորեն նշում ենք, որ չենք կրում պատասխանատվություն վնասներից՝ առաջացած նման կայքերի օգտագործման ընթացքում։ Այդ նպատակով, մենք խորհուրդ ենք տալիս նախքան Ձեր անձնական տվյալների տրամադրումը` ծանոթանալ այդ կազմակերպությունների գաղտնիության քաղաքականությանը:

 

 

Ծանուցում սույն Հավելվածից Հայաստանից դուրս գտնվող օգտատերերի համար

 

Եթե Դուք գտնվում եք Հայաստանից դուրս, այս Հավելվածի միջոցով մեզ ներկայացվող ցանկացած տեղեկություն փոխանցվում է Ձեր գտնվելու վայրից Հայաստան։ Եթե Դուք նախընտրում եք Ձեր անձնական նույնականացման տվյալները պահել Ձեր գտնվող երկրի սահմաններում, խնդրում ենք ձեռնպահ մնալ դրանք մեզ փոխանցելուց։ Մեզ փոխանցելով Ձեր նույնականացման տվյալները՝ Դուք ուղղակիորեն համաձայնություն եք տալիս Ձեր տվյալների փոխանցմանը Հայաստան։ Սույն Հավելվածում հասանելի կամ ծառայությունների մատուցման ընթացքում հավաքագրված ցանկացած նույնականացման տվյալ կարող է պահպանվել և մշակվել Հայաստանում կամ ցանկացած այլ երկրում, որտեղ մենք, մեզ փոխկապակցված ընկերությունները, դուստր ձեռնարկությունները կամ ծառայություններ մատուցողները ծավալում ենք գործունեություն։

 

 

Ի՞նչ է անձնական տվյալը

Անձնական տվյալը ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն է, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը՝ նշելով անհատականացնող տվյալներ՝ անունը, ազգանունը, Էլ. փոստի հասցեն, հասցեն, առցանց նույնականացումը, կամ անձի ֆիզիկական, հոգեբանական, գենետիկական, մտավոր, տնտեսական, մշակութային կամ սոցիալական ինքնությանը վերաբերող մեկ կամ մի քանի գործոններ:

 

Մենք հավաքում ենք անձնական տվյալներ բացառապես այն դեպքում, երբ Դուք օգտվում եք մեր կայքի Ծառայություններից:

 

Հավաքագրված անձնական տվյալներ

 

Մեզ համար գերակայություն է հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են սպասարկման որակի բարելավման նպատակով և դրանք կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն ՀՀ «Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքով» նախատեսված դեպքերում, բացառությամբ Կայքի գործարկման համար անհրաժեշտ վճարահաշվարկային, բանկային և այլ ծառայություններ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև   դրանք կարող են օգտագործվել www.110places.am -ի ներսում ցանկացած կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կողմից: Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ մենք և մեզ հետ փոխկապակցված, այդ թվում գործառույթների պատվիրակման պայմանագրով, ընկերությունները հավաքագրենք և օգտագործենք տեխնիկական և այլ հարակից տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր սարքի, համակարգի, Հավելվածի ծրագրային ապահովման և այլ նմանատիպ տվյալները, որոնք հավաքագրվում են ծրագրային ապահովման թարմացումների, պրոդուկտների սպասարկման և այս Հավելվածի հետ կապված այլ հարակից ծառայությունների տրամադրումը հեշտացնելու (եթե կիրառելի է) և սույն պայմաններին համապատասխանությունը ստուգելու նպատակով։ Բացի այդ, մենք կարող ենք օգտագործել այս տեղեկատվությունը մեր պրոդուկտների բարելավման կամ ապագայում Ձեզ բարելավված ծառայություններ կամ տեխնիկական ապահովում տրամադրելու համար:

 

Կայք այցելելիս մեզ ինքնաբերաբար հասանելի են դառնում ու մենք հավաքագրում ենք այն սարքավորման մասին տեղեկությունները (օրինակ՝ սարքի տեսակ, օպերացիոն համակարգ), որից մուտք է իրականացվել կայք՝ ներառյալ, սակայն, չսահմանափակելով բրաուզերի և IP-հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը, ժամանակացույցը կամ Ձեր համակագչային քուքիների (cookies) վերաբերյալ տեղեկատվությունը: Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը պահպանվում է տվյալների շտեմարանում, որը թարմացվում է յուրաքանչյուր նոր տվյալ ստանալու ժամանակ:

 

 

Մեր կողմից հավաքվող տվյալներ

- Տվյալներ, որոնք ստացվում են Google Sign-In-ի միջոցով։

- Տվյալներ, որոնք ստացվում են Apple Sign-In-ի միջոցով։

- Ձեր տեսախցիկին և պատկերասրահին հասանելիություն՝ օգտատիրոջ          

   նկարներ վերբեռնելու համար։

 

Տեղեկատվություն, որը մենք հավաքում ենք ավտոմատ կերպով

 

 

Ձեր անձնական տվյալների օգտագործումը էջ մուտք գործելիս

Մենք հաշվի ենք առնում կիրառելի օրենսդրությամբ նախատեսված Ձեր անձնական տվյալների էջին մուտք գործելու, ուղղումներ կատարելու, ջնջելու կամ սահմանափակ եղանակով օգտագործելու դիմում ներկայացնելու Ձեր իրավունքը: Մենք միջոցներ ենք ձեռնարկում Ձեզ հավաստիացնելու, որ մեր կողմից հավաքագրվող տեղեկատվությունը ճշգրիտ է և արդիական:

 

Դուք իրավունք ունեք՝

 

 

Դիմելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. հասցեով՝ 110places@gmail.com։ Մենք կպատասխանենք ձեր հարցմանը ողջամիտ ժամկետում։

 

 

Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները

 

Մենք օգտագործում ենք սարքավորման վերաբերյալ տեղեկատվությունը (մասնավորապես IP հասցեն)՝ խուսափելու համար պոտենցիալ ռիսկից և խարդախությունից, ինչպես նաև կայքի բարելավման համար (օրինակ, հաճախորդների կայքից օգտվելու և դիտելու մասին հաշվարկներ կատարելու համար կամ մեր գովազդային գործակալությունների ու գովազդային գործակալների աշխատանքը գնահատելու համար): Ձեր վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:

 

Մասնավորապես, սարքավորման վերաբերյալ տեղեկատվությունը և Ձեր այլ անձնական տվյալները մենք օգտագործում ենք՝

 

- Դատական վարույթներին, դատավարություններին, դատական որոշումներին կամ այլ իրավական գործընթացներին ի պատասխան,

- Պետական մարմինների իրավական, կարգավորող կամ վարչական պահանջներին բավարարելու համար,

- Համաձայն օրենքով սահմանված կամ Ձեր կողմից արտոնված դեպքերի,

- Ձեզ հետ կապվելու համար,
 - Պոտենցիալ ռիսկից և խարդախությունից խուսափելու համար,
 - Կախված Ձեր տրամադրած տեղեկատվությունից, Ձեզ գովազդներ և պատվիրված ապրանքի հետ առնչվող նյութեր և ծառայություններ ներկայացնելու համար,

- Ձեզ ծառայություններ մատուցելու համար,

- Նոր ծառայությունների ներդրման մասին տեղեկացնելու համար,

- Ձեզ առաջարկներ ուղարկելու համար,

- Սպասարկման որակի բարձրացման համար,

- Կայքի(Հավելվածի) բարելավման համար:

 

Երեխաների Առցանց Գաղտնիության Պաշտպանության Օրենք (COPPA - Children’s Online Privacy Protection Act)

Մենք հավատարիմ ենք COPPA-ին և դիտավորությամբ չենք հավաքում անձնական տվյալներ 13 տարեկանից ցածր երեխաներից առանց ծնողական համաձայնության: 13 տարեկանից ցածր օգտատերերը պետք է օգտվեն մեր ծառայություններից ծնողական հսկողության և վերահսկման պայմաններում: Եթե դուք ծնող կամ խնամակալ եք և կարծում եք, որ ձեր երեխան մեզ տրամադրել է անձնական տվյալներ առանց ձեր համաձայնության, խնդրում ենք անհապաղ կապ հաստատել մեզ հետ: Մենք կհեռացնենք տվյալները և կդադարեցնենք օգտատիրոջ հաշվիվը։

 

 

Որքա՞ն ժամանակ ենք պահում Ձեր անձնական տվյալները

Մենք պահպանում ենք Ձեր անձնական տվյալներն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Ձեր կողմից պատվիրված ծառայությունը մատուցելու համար կամ այլ կարևոր նպատակներով, ինչպիսիք են օրինակ՝ իրավական պարտավորությունների կատարումը, վեճերի լուծումը և մեր իրավական փաստաթղթերի պարտադիր կատարման ապահովումը:

 

 

Լիցենզիայի շրջանակը

Այս Հավելվածը հասանելի է Ձեզ անվճար լիցենզիավորման պայմանով։ Այս Հավելվածը Ձեզ չի պատկանում։ Սույն Պայմանները ներկայացնում են Հավելվածից օգտագործման կանոնների համապարփակ համաձայնագիրը։ Ձեր կողմից Հավելվածի ներբեռնումը կամ օգտագործումը նշանակում է, որ Դուք համաձայն եք սույն Պայմաններին։ Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք ձեռնպահ մնալ այս Հավելվածը ներբեռնելուց, տեղադրելուց և օգտագործելուց։ Լիցենզիայի պայմանները կարգավորում են ցանկացած թարմացում, որը փոխարինում կամ լրացնում է Հավելվածը, բացառությամբ այն դեպքերի, երբ նման թարմացումները կից չունեն առանձին լիցենզիա, որի պարագայում գերակայում են տվյալ լիցենզիայի պայմանները։

 

 

Փոփոխություններ

 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պարբերաբար թարմացնում ենք սույն Կանոնները, և մենք պահպանում ենք դրանք ցանկացած ժամանակ փոփոխելու իրավունքը։ Մենք կտեղեկացնենք Ձեզ ցանկացած փոփոխության մասին՝ այս Կանոնների վերևի մասում նշելով վերջին թարմացման ամսաթիվը։ Սույն Կանոնները պարբերաբար վերանայելը և տեղեկացված լինելը ցանկացած թարմացման մասին Ձեր պարտականությունն է։ Այս Կանոնները փոխարինում են Հավելվածի վերաբերյալ հրապարակված ցանկացած նախկին Կանոններին, և Ձեր կողմից Հավելվածի շարունակական օգտագործումը նշանակում է, որ Դուք ընդունում եք այս Կանոնների վերջին տարբերակում կատարված փոփոխությունները։

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք փոփոխել գաղտնիության քաղաքականության կետերը՝ արտացոլելու համար, օրինակ, մեր գործառույթները կամ իրավաբանական փոփոխություններ, հաշվի առնելով օրենսդրության պահանջները, ընդ որում ամենաթարմ Գաղտնիության քաղաքականությունը գերակայում է կայքի (հավելվածի) Գաղտնության Քաղաքականության բոլոր նախկին տարբերակներին:

 

 

Տեղեկատվության ճշգրտություն, ամբողջականություն և ճշգրիտ ժամանակացույցեր

 

Մենք պատասխանատվություն չենք կրում կայքի միջոցով Ձեզ հասանելի դարձած տեղեկատվության ամբողջական, ճշգրիտ կամ արդիկան լինելու համար: Կայքում տեղակայված նյութերը միայն ընդհանուր տեղեկատվական բնույթ են կրում, և չեն կարող հիմք դիտարկվել՝ որպես ավելի ճշգրիտ և վերջնական տեղեկատվություն: Կայքում տեղակայված ինֆորմացիայի վրա հիմնվելը Ձեր պատասխանատվության ներքո է:

 

Մենք իրավասու ենք փոխելու կայքում ներկայացված ինֆորմացիան ցանկացած պահի, սակայն մենք պարտավորված չենք թարմացնել ցանկացած փոփոխություն:

 

Դուք համաձայնվում եք, որ կատարվելիք փոփոխություններին հետևելը Ձեր պարտականությունն է:

 

Միջոցառումներ  Արշավներ, և Ծառայություններ

 

Մենք փորձում ենք արշավի միջոցառումները ներկայացնել հնարավորինս ճշգրիտ նկարներով՝ արտացոլելով իրական գույները: Սակայն, մենք չենք կարող երաշխավորել, որ Ձեր սարքի էկրանը կցուցադրի գույները լիովին ճիշտ:

Մենք իրավասու ենք սահմանափակելու մեր կողմից արշավի շրջանակներում առաջարկվող ցանկացած միջոցառման կամ ծառայության քանակը: Կայքում ներկայացված արշավների և ապրանքների նկարագրությունները կարող են փոփոխվել ցանկացած պահի՝ առանց նախնական զգուշացման կամ ծանուցման:

Մենք չենք երաշխավորում, որ կայքում ներկայացված արշավները, ապրանքները կամ տեղեկությունները լիովին կհամապատասխանեն Ձեր ակնկալիքներին: Բացի այդ, արշավի ընթացքում ծագած խնդիրների լուծումը կարող է կախված լինել արշավի պայմաններից: Խնդրում ենք ծանոթանալ միջոցառումների պայմաններին նախքան մասնակցելը՝ ավելորդ անհասկացողություններից խուսափելու համար։

 

 

Օնլայն Գործիքներ

 

Մենք տրամադրում ենք Ձեզ օնլայն գործիքներ՝ կայքի օգտագործմամ շրջանակներում:

 

Դուք ընդունում և համաձայնում եք, որ մենք տրամադրում ենք այդ գործիքները առանց որևիցե երաշխավորման, հավաստիացումների կամ ցանկացած տեսակի պայմանների: Այդ գործիքներից օգտվելու հետևանքով առաջացած խնդիրների համար մենք պատասխանատու չենք:

 

Լրացուցիչ գործիքներից օգտվելը ամբողջությամբ Ձեր հայեցողությունն ու պատասխանատվությունն է, և Դուք պետք է հավաստիանաք, որ տեղյակ եք հավելյալ գործիքները տրամադրող երրորդ անձի պայմաններին:

 

 

Մեկնաբանություններ, կարծիքներ և առաջարկներ

 

Եթե Դուք՝ մեր ցանկությամբ, կամ ինքնակամ՝ ուղարկում եք որևէ հստակ նյութ, կրեատիվ մտքեր, առաջարկներ, նախագծեր կամ այլ նյութեր թե՛ նամակով, և թե՛ օնլայն, Դուք համաձայնություն եք տալիս այդ նյութի ցանկացած պահին հրապարակվելուն՝ առանց խստացումների, խմբագրման, կրկնօրինակման, հրատարակության, թարգմանելու: Նյութը հրապարակելիս մենք չենք պարտավորվում պահել դրա գաղտնիությունը կամ վճարել փոխհատուցում դրա համար:

 

Մենք իրավասու ենք, սակայն ոչ պարտավորված, ջնջելու յուրաքանչյուր մեկնաբանություն, որն, ըստ մեզ, կարող է դիտվել անօրինական, վիրավորական, սպառնալից, զրպարտող, սադրող, անբարո նյութ, որը խախտում է այլ անձի/անձանց իրավունքները:

 

Դուք չեք կարող եք օգտագործել կեղծ էլ. հասցե, ներկայանալ որպես այլ անձնավորություն, այլ կերպ ասած մոլորություն ստեղծել Ձեր անձի վերաբերյալ մեզ կամ որևէ այլ, երրորդ անձի մոտ: Դուք պատասխանատու եք Ձեր կողմից գրված մեկնաբանության և դրա ճշգրտության համար: Մենք պատասխանատու չենք և պատասխանատվություն չենք կրում Ձեր կամ երրորդ անձի կողմից գրված մեկնաբանության համար:

 

 

Սխալներ, անճշտություն և բացթողումներ

 

Ժամանակ առ ժամանակ կայքում տեղադրված տեղեկատվությունը կարող է ունենալ տպագրական սխալներ, անճշտություններ կամ բաց թողումներ, որոնք կարող են վերաբերել նաև արշավի նկարագրությանը, ապրանքի նկարագրությանը, առաջարկներին։ 

 

Մենք իրավասու ենք ուղղել, արշավին, ապրանքին և կայքին վերաբերող ցանկացած սխալ, անճշտություն և բացթողում, ցանկացած պահի՝ առանց նախապես տեղեկացնելու և ծանուցելու։

Մենք պարտավորություն չենք կրում շտկելու, փոփոխելու կամ բացատրելու կայքում տրված տեղեկատվությունը, ներառյալ գնային տեղեկատվությունները՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

Երաշխավորումներից, սահմանափակումներից և պատասխանատվությունից հրաժարում

 

Դուք հստակորեն ընդունում և համաձայնում եք, որ այս Հավելվածի օգտագործումը պարունակում է անխուսափելի ռիսկեր, և Դուք ամբողջությամբ պատասխանատվություն եք կրում դրա հետ կապված որակի, արդյունավետության, ճշգրտության և պահանջվող ռեսուրսների գնահատման համար։ Գործող օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով սույն Հավելվածը և բոլոր նյութերը, տեղեկատվությունը, պրոդուկտները, ծրագրերը և ծառայություններն առաջարկվում են «ինչպես որ կա» և «ինչպես հասանելի է» հիմունքներով՝ առկա թերություններով, եթե այդպիսիք կան և առանց որևէ երաշխիքների։

Սույնով մենք հրաժարվում ենք գործող օրենսդրությամբ թույլատրված բոլոր երաշխիքներից և պայմաններից, որոնք վերաբերում են սույն Հավելվածին և դրանում ներկայացված բոլոր նյութերին, տեղեկատվությանը, պրոդուկտներին, ծրագրերին և ծառայություններին, բացահայտ, ենթադրյալ կամ օրենքով, ներառյալ, բայց չսահմանափակվելով միայն ենթադրյալ երաշխիքների և/կամ առևտրային արժեքների պայմանների, բավարար որակի, որոշակի նպատակին համապատասխանության, ճշգրտության և երրորդ կողմի իրավունքների իրացման և դրանք չխախտելու պայմանով։ Մեր կամ մեր լիազոր ներկայացուցչի կողմից տրամադրված ոչ մի բանավոր կամ գրավոր տեղեկատվություն կամ խորհուրդ չի կարող իրենից ենթադրել երաշխիք։ Մասնավորապես, մենք չենք երաշխավորում, որ այս Հավելվածը կլինի անխափան, թարմացված, անվտանգ կամ անսխալ։

Գործող օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով, մենք պատասխանատվություն չենք կրում մարմնական վնասվածքների կամ որևէ պատահական, հատուկ, անուղղակի կամ հետևանքային վնասների համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով բաց թողնված եկամուտը, տվյալների վնասը կամ կորուստը, տվյալների ստացման կամ փոխանցման անհնարինությունը, բիզնեսի ընդհատումը կամ որևէ այլ առևտրային վնասը կամ կորուստը, որն առաջացել է կամ առնչվում է սույն Հավելվածի օգտագործումից կամ Հավելվածում ներկայացված որևէ նյութի, տեղեկատվության, պրոդուկտների, ծրագրերի և ծառայությունների օգտագործման անհասանելիությունից՝ անկախ պատճառներից՝ լինի դա պայմանագրով, իրավախախտմամբ կամ այլ կերպ, նույնիսկ եթե մեզ տեղեկացվել է նման վնասի հնարավորության մասին։ Այն իրավական գոտիներում, որտեղ օրենքով արգելված է պատասխանատվության բացառումը, բոլոր վնասների համար մեր ընդհանուր պատասխանատվությունը չի կարող գերազանցել տասը հայկական դրամը (10,00 ՀՀ դրամ)։ Այս սահմանափակումները կկիրառվեն նույնիսկ այն դեպքում, եթե վերոհիշյալ պաշտպանության միջոցը չի հասնում իր հիմնական նպատակին։

 

Մենք չենք երաշխավորում, որ Դուք կօգտվեք կայքից անժամկետ, առանց ընդհատումների և խափանումների:

 

Մենք չենք երաշխավորում, որ կայքից օգտվելուց Ձեր ստացած արդյունքները կլինեն ճշգրիտ և ապահով:

 

Դուք համաձայն եք, որ մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ կասեցնել մեր ծառայությունները՝ անորոշ ժամակահատվածով, առանց Ձեզ տեղեկացնելու:

 

Գործողության և գործողության դադարեցման ժամկետ

 

Սույն Կանոններն ուժի մեջ են մտնում այս Հավելվածը ներբեռնելուց անմիջապես հետո և գործում են մինչև Ձեր կողմից այս Հավելվածի օգտագործումը չդադարեցվի։ Դուք կարող եք ցանկացած պահի դադարեցնել Հավելվածի հասանելիությունը կամ հեռացնել այն։ Սույն Կանոնները չպահպանելը կհանգեցնի Ձեզ տրված ցանկացած իրավունքների ավտոմատ հետկանչմանը՝ առանց նախնական ծանուցման, և Դուք պարտավորվում եք անհապաղ ոչնչացնել ներբեռնված բոլոր նյութերի պատճենները, որոնք գտնվում են Ձեզ մոտ կամ Ձեր վերահսկողության տակ։ Մենք իրավունք ենք վերապահում դադարեցնել այս Հավելվածի գործունեությունը ցանկացած պահի և ցանկացած պատճառով՝ նախապես ծանուցման պայմանով։ Դադարեցվելուց հետո այս Հավելվածն օգտագործելու Ձեր թույլտվությունը դադարում է։

Սույն Կանոնների դրույթները, որոնք վերաբերում են պատասխանատվության սահմանափակումներին, կշարունակեն գործել նույնիսկ սույն Կանոնների դադարեցումից հետո և ուժի մեջ կմնան անորոշ ժամանակով։

 

 

Կիրառելի օրենսդրություն
 

Սույն Կանոնները և դրանց հետ կապված ցանկացած գործողություններ պետք է կարգավորվեն և մեկնաբանվեն Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։ Դուք համաձայնում եք, որ մեր կողմից Ձեզ էլեկտրոնային եղանակով ներկայացված ցանկացած ծանուցում, համաձայնագիր կամ այլ հաղորդակցություն համապատասխանում է հաղորդակցման բոլոր իրավական պահանջներին, ներառյալ գրավոր ձևի անհրաժեշտությունը։

 

 

Cookie(Քուքիս)-ներ և համանման այլ տեխնոլոգիաներ

Մեր կայքում որևէ գործողության ժամանակ կարող են օգտագործվել cookie-ներ (սարքի հիշողության վրա տեղադրված փոքր տեքստային ֆայլեր, որոնք կիրառվում են կայք մտնելու կամ հաղորդագրություններ դիտելու ժամանակ) և համանման այլ տեխնոլոգիաներ, որոնք օգնում են Ձեզ ավելի որակյալ, արագ և անվտանգ ծառայություն մատուցելու համար:

 

Կայքի հնարավոր բոլոր հատվածներում տեղադրված են cookie-ներին և նման տեխնոլոգիաներին չարտոնված մուտքը կանխարգելող անվտանգության միջոցներ: Ցանկացած անձնական տվյալ, որը մենք հավաքում և պահում ենք այս տեխնոլոգիաների միջոցով, ձեռք է բերվում սույն ծանուցման և համաձայնության միջոցով: Մենք ստանում ենք Ձեր համաձայնությունը, երբ Դուք համաձայնում եք Օգտատիրոջ Համաձայնագրին՝
 ընդունելով www.110places.am կայքից օգտվելու բոլոր պայմանները, այդ թվում՝ Ձեր անձնական տվյալների՝ տարբեր եղանակներով հավաքման ու օգտագործման պայմանը:
 

Անվտանգություն` Մենք գնահատում ենք, որ վստահում եք ձեր անձնական տեղեկատվությունը մեզ և երրորդ անձանց կողմից իրականացվող ծառայություններն ապահովողներին, դրա համար մենք ձգտում ենք կիրառել կոմերցիոն տեսանկյունից ընդունելի պաշտպանիչ միջոցներ: Բայց հիշեք, որ Համացանցի միջոցով իրականացվող փոխանցման ոչ մի մեթոդ կամ էլեկտրոնային պահեստ հարյուր տոկոսով ապահով և վստահելի չի կարող լինել, և մենք չենք կարող երաշխավորել դրա բացարձակ անվտանգությունը: Նույնապես, մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր սարքի, որում տեղադրված է հավելվածը, ֆիզիկական կորստի կամ վնասի համար։

 

 

Կապ Մեզ Հետ

 

Եթե դուք ունեք հարցեր այս Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝

 

Էլ. հասցեով՝ 110places@gmail.com

Հեռախոսահամար` +374 41 200 110
Էլ. կայք՝  www.110places.am